tert.am: Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ՝ 5․2 մագնիտուդ ուժգնությամբ, գրում է ria.ru-ն։
Երկրաշարժի օջախը գտնվել է 50 կմ խորության վրա՝ ջրի տակ։ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանները հայտնել են, որ ցունամիի սպառնալիք չկա:
Նախօրեին Ճապոնիայիում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիս-արևելյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում:
Ստորգետնյա ցնցումները շարունակվել էին ավելի քան 1 րոպե:
Երկրաշարժի հետևաքով տուժել է 150 մարդ։
comment.count (0)