Արցախի նախագահն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
11:33 - 14 փետրվարի, 2021

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը, կարևորելով  ՀՀ Կառավարության դերը պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված ավերածությունները վերացնելու գործում, ընդգծել է, որ պետք շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ: 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ինչպես միշտ ՀՀ իշխանությունները շարունակելու են սատարել ու նեցուկ կանգնել Արցախին, և իրենք ԱՀ գործընկեր կառույցի հետ քննարկում են առաջիկա անելիքների հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել