Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցության ֆորմատը. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին |tert.am|
14:25 - 13 փետրվարի, 2021

Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցության ֆորմատը. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերը իրար նկատմամբ որևէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չունեն, եթե լինեն ընտրություններ, իրավունք ունեն իրենց մասնակցության ֆորմատը որոշել: Այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

-Պարո՛ն Սաղաթելյան, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառված է, շարունակում են պահանջել նրա հրաժարականը և միևնույն ժամանակ նշել է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն կմասնակցի միայնակ` առանց դաշինքի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընտրություններին միասին մասնակցելու օրակարգ չկա, չի լինելու:

-Շարժման ներսում ընտրություններին մասնակցելու հարցեր չենք քննարկել, և հայտարարել ենք, որ մեր օրակարգը դա չէ: Ես շարժման մյուս կուսակցությունների դիրքորոշման մասին չեմ կարող ասել: Ընդհանրապես բոլորը քաղաքական առանձին ուժեր են, եթե ընտրություն լինի, իրենց իրավունքն է, ըստ իրավիճակի, իրենց մասնակցության ֆորմատի մասին որոշում ընդունել, ես սա շատ նորմալ եմ համարում:

- Պարո՛ն Սաղաթելյան, Դուք բազմիցս անդրադարձել եք հարցին, թե տարաձայնություններ կա՞ն շարժման առաջնորդների միջև, թե ոչ, բայց արդյոք Ծառուկյանի հայտարարությունն էլ չի՞ կարող դիտարկվել, որ տարբեր ճանապարհներով եք գնում:

-Տեսեք, շատ պարզ մարդիկ հայտարարում են, ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը, ասել է, որ համագործակցություն չի պատկերացնում, Նիկոլը պետք է հրաժարական տա, այսինքն` ասել է այն, ինչ ասում է շարժումը, բայց ասել է, որ եթե ընտրություն լինի, ինքը մասնակցելու է միայնակ, ինչը նորմալ է, դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ-որ խոր տարաձայնություններ կան:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել