Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունեցող ճանապարհ է. Քերոբյանը ներկայացրեց իր տեսլականը

 |armenpress.am|
21:10 - 12 փետրվարի, 2021

Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունեցող ճանապարհ է. Քերոբյանը ներկայացրեց իր տեսլականը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության զարգացումը չունի այլընտրանք, այդ ճանապարհով է հնարավոր քիչ բնակչությամբ մեծ ծավալով արտադրանք արտադրելը: ԱԿԲԱ Բանկի կազմակերպած «Խնդիրդ դարձրու հնարավորություն» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Միակ ճանապարհը բարձր տեխնոլոգիական բաղադրիչներով արտադրանքներ արտադրելն է: Կարող եմ ասել, որ գիտելիքահեն տնտեսությունը ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է:Այսօր էլ մենք հայտարարություն ենք տարածել և երկրի բիզնես սեկտորին խնդրել, որ մեզ տրամադրեն, թե ինչ մասնագիտությամբ ուսանողների կարիք ունեն: Պատրաստվում ենք բիզնեսից ստացած պատվերի հիման վրա առաջադրանք տալ կրթական ոլորտին: Հուսով եմ, որ առաջին փորձը լավ կստացվի»,- նշեց Քերոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել