G7-ի ֆինանսների նախարարները քննարկել են համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու հարցը

 |armenpress.am|
20:59 - 12 փետրվարի, 2021

G7-ի ֆինանսների նախարարները քննարկել են համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու հարցը |armenpress.am|

armenpress.am:Մեծ յոթնյակի (G7) ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները քննարկել են, թե ինչպես լավագույնս դուրս բերել համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային ճգնաժամից:  Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը:

Այս տարի Մեծ Բրիտանիան G7-ի հանդիպումների ընդունող կողմն է եւ այդ երկրներին կոչ է արել մինչեւ 2021 թվականի կեսերը համաձայնեցնել համացանցի խոշոր ընկերությունների հարկման համատեղ մոտեցումը, որն ավելի վաղ համաձայնեցվել է 20 երկրների ավելի լայն խմբի կողմից:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները համաձայնել են, որ թվային տնտեսության հարկային խնդիրների միջազգային լուծման հարցում առաջընթացի հասնելը առաջնահերթություն է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել