Մոսկվայում 40-ից ավելի ավիաչվերթներ են հետաձգվել կամ ուշացումով են իրականացվել

 |armenpress.am|
19:36 - 12 փետրվարի, 2021

Մոսկվայում 40-ից ավելի ավիաչվերթներ են հետաձգվել կամ ուշացումով են իրականացվել |armenpress.am|

armenpress.am:  Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի ավիաչվերթներ են հետաձգվել կամ ուշացումով են իրականացվել, եւս 10-ը չեղարկվել են երկարատեւ ձյան պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, ներկայացնելով Մոսկվայի օդանավակայանների առցանց ցուցատախտակի տվյալները:

Ժամը 17:00-ի դրությամբ՝ Շերեմետեւոյում 10 չվերթ է հետաձգվել, Վնուկովոյում 19 չվերթ է հետաձգվել, 2՝ չեղարկվել, Դոմոդեդովոյում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, հետաձգվել ՝ 15, Ժուկովսկում չեղարկվել է 4 չվերթ։

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալների համաձայն՝ Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել