ԵՄ-ն և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ հաջակցություն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման
 |1lurer.am|
19:23 - 12 փետրվարի, 2021

ԵՄ-ն և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ հաջակցություն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար:

Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ կողմից երեք տարում՝ որպես Եվրոպական միության ֆինասնավորմամբ՝ 40 միլիոն եվրո արժողությամբ նախաձեռնության մի մաս, որի նպատակն է աջակցել ԱՀԿ-ի՝ եվրոպական տարածաշրջանի վեց երկրներին COVID-19-ի դեմ պատվաստումների նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի անցկացման գործում:

«Պատվաստանյութերը մեզ մոտեցնում են համավարակի ավարտին: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հաղթի համավարակը, եթե պատվաստումների ծածկույթը կենտրոնացված լինի աշխարհի միայն որոշակի հատվածներում:

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին նաև պատվաստումների իրականացման գործընթացում, որպեսզի շուտով կարողանանք հանդիպել միմյանց՝ առանց վախենալու մեր և մեր մտերիմների կյանքի համար: Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը»,- ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել