ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Արարատի և Արագածոտնի մարզերում գործող փակ արտադրական ձեռնարկություններում, հանրակրթական դպրոցներում, բժշկական կազմակերպություններում, առևտրի կենտրոններում և սպասարկման գրասենյակներում:

Վերոնշյալ հաստատություններում խախտումներ են արձանագրվել ախտահանման գործընթացում, գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են նաև իրազեկման թերթիկները։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն:

Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են կրկնախախտման դեպքեր, դրանցից մեկով  կայացվել է վարչական տույժի վերաբերյալ որոշում: ԱԱՏՄ մասնագետները տվել են  նաև մի շարք հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։են։