Այս իշխանությունը որ մի հատ իրան թափ տա, երկու կես կլինի. Էդմոն Մարուքյան |armtimes.com|
14:35 - 12 փետրվարի, 2021

Այս իշխանությունը որ մի հատ իրան թափ տա, երկու կես կլինի. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Եթե իշխանության ներկայացուցիչները ռեյտինգ ունեն, ընտրություններ պիտի անեին, այդտեղից երևա: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ընտրությունները հետաձգվեցին, ինձ թվում է՝ հունիսին կլինի: Կտեսնենք՝ կա իշխանություն, կա ընդդիմություն, չկա իշխանություն, չկա ընդդիմություն: Մի բան ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչները հանգիստ փողոցում ման գալու հնարավորություն չունեն: Ոչ թե տեռոր է երկրում, այլ երես չունեն իրենց ղեկավարած և կայացրած որոշումների արդյունքում: Դա ռեյտի՞նգ է, պրոբլեմ չկա, վայելեք ձեր ռեյտինգը»:

Հիշելով «Սասունցի Դավիթ» էպոսի դրվագներից մեկը՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը ասաց. «Սասունցի Դավիթի» մեջ հատված կա, որ Մըսրա Մելիքին թրով խփում է, ասում է՝ Դավիթ, մին էլ արի, (այսինքն՝ չի ստացվել), ասում է՝ հըլը մին քեզ թափ տուր, թափ է տալիս, երկու կես է լինում: Այս իշխանությունը որ մի հատ իրան թափ տա, երկու կես կլինի, արդեն թրով մեջտեղից խփված է, իրենք չեն զգում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել