ԱԱՏՄ ստուգայցերը մարզային հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում
22:40 - 11 փետրվարի, 2021

ԱԱՏՄ ստուգայցերը մարզային հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում

Համայնքապետարաններ, հիվանդանոցներ, ստոմատոլոգիական կլինիկաներ, հանրակրթական դպրոցներ և նախադպրոցական ուսումնական հաստատություններ. Գյումրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքների նշված հաստատություններում է եղել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչների հերթական ստուգայցը:

Դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ստուգայցի արդյունքում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։

Հընթացս ԱԱՏՄ մասնագիտական խմբերը եղել են նաև փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, գրասենյակային տարածքներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել