Ցանկացած հուշարձանի պղծում անընդունելի է. Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Ավետարանոց գյուղում Մեծ Հայրենականի հուշարձանի պղծման մասին
 |1lurer.am|
19:42 - 11 փետրվարի, 2021

Ցանկացած հուշարձանի պղծում անընդունելի է. Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Ավետարանոց գյուղում Մեծ Հայրենականի հուշարձանի պղծման մասին |1lurer.am|

1lurer.am: Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում հուշարձանների պղծմանը: Հարցին, թե ռուսական կողմը ինչպե՞ս է գնահատում Արցախի Ասկերանի շրջանի գրավված Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի պղծումը, Մարիա Զախարովան պատասխանել է՝

 
«Մեր դիրքորոշումն այս հարցում հայտնի է: Ցանկացած հուշարձանի պղծում անընդունելի է: Հատկապես, եթե խոսքը պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների մասին է, ապա ոչ մի այլ դիրքորոշում չի կարող լինել: Այս մասին տեղեկությունը ստանալուց հետո մենք անմիջապես կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ: Նրանք մեզ հավաստիացրել են, որ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձանների, գերեզմանների վանդալիզմի, ոչնչացման փաստերն ադրբեջանական կողմը ժամանակին արձանագրել է, այս կապակցությամբ քննություն է ընթանում, և բարբարոսություն իրականացնողները պատասխանատվության են ենթարկվում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
 
Մարիա Զախարովան նշել է, որ չի պատրաստվում ադրբեջանական կողմի փոխարեն մեկնաբանել այդ թեման, սակայն քանի որ հարց է հնչել, ապա պատասխանել է՝  նախապես կապվելով ադրբեջանցի գործընկերների հետ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել