Բելառուսն ապրում է շատ կարևոր ու շրջադարձային փուլ պետության և ժողովրդի համար․ Ալեքսանդր Լուկաշենկո
15:39 - 11 փետրվարի, 2021

Բելառուսն ապրում է շատ կարևոր ու շրջադարձային փուլ պետության և ժողովրդի համար․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսն այժմ ապրում է շատ կարևոր ու շրջադարձային փուլ պետության և ժողովրդի համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ազգային 6-րդ համագումարի ժամանակ։ Այս մասին հայտնում է belta.by-ն։

«Մենք ապրում ենք շատ կարևոր ու շրջադարձային փուլ ոչ միայն մեր պետության, այլև ողջ բելառուս ժողովրդի համար։ Այսպիսի պահեր քիչ չեն եղել մեր պատմության ընթացքում։ Այս փուլը կարելի է համեմատել ԽՍՀՄ փլուզման ու դրա հետևանքների հետ, համաբելառուսական ազգային առաջին ժողովի հետ։ Տարբերությունն այն է միայն, որ այդ ժամանակ կար հուսալքություն։ Չկար երկիր, չկար բացարձակապես ոչ մի բան․ շրջադարձային փուլ, մարդկանց ուղեղներում՝ քաոս»,- նշել է Լուկաշենկոն։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել