Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել․ օրակարգում 2021-ի բյուջետային հարցերն են |armtimes.com|
13:38 - 11 փետրվարի, 2021

Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել․ օրակարգում 2021-ի բյուջետային հարցերն են |armtimes.com|

armtimes.com: Վաղը՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ Նիստի օրակարգում երեք հարց է, որից երկուսը՝ համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։

Առաջինը հարցը «Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» է։ Նախատեսվում է փոփոխություններ կատարել «Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման» մեջ։

Նախագծի ընդունման արդյունքում Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի ծախսերը կավելանան 15,693,410.1 հազար դրամով, դեֆիցիտը կավելանա 15,693,410.1 հազար դրամով։

Օրակարգի երկրորդ հարցը Երեւան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N405-Ն որոշման հավելվածում փոփոխությունները եւ լրացումներ կատարելու մասին է։

Երրորդով նախատեսվում է Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N186-Ն որոշմամբ հաստատված Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի.

1) եկամուտների գումարը նվազեցնել 603,394.2 հազար դրամով,

2) ծախսերի գումարը նվազեցնել 603,394.2 հազար դրամով,

Որոշման NN 1, 2, 3, 6 եւ 7 հավելվածներում կատարել փոփոխություններ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել