Արցախի պետական ծառայողների համար Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր. Արտակ Բեգլարյան
22:12 - 10 փետրվարի, 2021

Արցախի պետական ծառայողների համար Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և կառավարության հետ համատեղ՝ Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր՝ Արցախի պետական ծառայողների համար նպաստելու Արցախի հզորացման արագացման նպատակով անհրաժեշտ գիտելիքների, փորձառությունների ու կապերի զարգացմանը:

«Նախատեսվում են կրթական և գործնական խմբային այցեր, հանդիպումներ ու այլ միջոցառումներ Արցախի Հանրապետության պետական ծառայողների համար: 
Որտեղ. Արցախից դեպի Երևան: Երբ. սահող գրաֆիկով, մոտ մեկ շաբաթ տևողությամբ (ավելի կոնկրետ տվյալները տրամադրվում են դիմորդներին և մասնակիցներին): Մասնակցությունն անվճար է:

Ուստի, մեկնաբանությամբ տրված հղումով պետք է ծանոթանալ հայտարարությանը և առցանց դիմել, որից հետո մրցույթով կընտրվեն մի խումբ պետական ծառայողներ և կկազմակերպվի ծրագիրը: Նախատեսում ենք սա դարձնել շարունակական ծրագիր»,- գրել է Բելգարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել