Ավինյանը ներկայացրեց երկրում մարդահամար անցկացնելու ժամկետները


 |armenpress.am|
19:08 - 10 փետրվարի, 2021

Ավինյանը ներկայացրեց երկրում մարդահամար անցկացնելու ժամկետները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը նախատեսում է մարդահամար անցկացնել 2021 կամ 2022 թվականներին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին:

«Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 2019թ.-ից, բայց հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021թ., եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել