Պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում դեկտեմբերից մինչ օրս առկա իրավիճակը

 |armenpress.am|
18:03 - 10 փետրվարի, 2021

Պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում դեկտեմբերից մինչ օրս առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեկտեմբերից մինչ օրս որևէ միջադեպ չի ֆիքսվել: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Դեկտեմբերից մինչ օրս մենք շփման գծում չունենք սպանություն, մեկ վիրավորում ունենք Շուշիում: Որևէ միջադեպ չի ֆիքսվել: Զինադադարի խախտում եղել է, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում: Բոլոր դեպքերը մենք ֆիքսում ենք, եթե ԼՂ հատվածում է լինում, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին»,- ասաց Հարությունյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ այդ անկանոն կրակոցների հարցը բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել