Փոխվարչապետը՝ Սյունիքի մարզում հետպատերազմյան հետևանքները ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության մասին |1lurer.am|
17:53 - 10 փետրվարի, 2021

Փոխվարչապետը՝ Սյունիքի մարզում հետպատերազմյան հետևանքները ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ 2021 թվականի հունվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրվել ուսումնասիրել Սյունիքի մարզում հետպատերազմյան հետևանքները և օպերատիվ լուծում տալ: Պատգամավորը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ արդյունքներ են արձանագրվել առ այսօր: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մատնանշեց, թե ինչ որոշումներ կայացվեցին այդ հանդիպումների արդյունքում՝ կապված Շուռնուխ, Կապան և Որոտան համայնքների հետ:

«Որոշումներ կայացվեցին, որ այն անձինք, որոնք տների հետ կապված ունեցել են խնդիր և ժամանակավոր այդ վիճարկելի տարածքում են գտնվում նրանց տները, նրանց կտրամադրվի մեկանգամյա փոխհատուցում 300 հազար դրամի չափով՝ ամեն անձին: Պայմանավորվեցինք, որ 68 հազար դրամ փոխհատուցում կտրամադրվեն ամեն անձի հաշվարկով նվազագույնը վեց ամիս ժամկետով, բայց դա այն տրամաբանությամբ էր, որ մինչ այդ մենք նոր տներ կկառուցենք: Համաձայն մեր պայմանավորվածության՝ մեկ շաբաթ անց ուղիղ շինտեխնիկան արդեն անցավ գործի, շինարարությունն արդեն ակտիվ սկսեց, և չնայած որ այդ շինարարությունը համայնքապետարանի աշխատակիցների կողմից փորձ արվեց ներկայացվել որպես ինչ-որ բարերարների կողմից կատարվող աշխատանք, ուզում եմ շեշտել, որ դա պետական ծրագիր է, և դա իրականացվում է պետության միջոցներով»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել