Էրդողանի խոսքով՝ «Կիպրոսում պետք է երկու առանձին պետություն ստեղծվի» |azatutyun.am|
15:18 - 10 փետրվարի, 2021

Էրդողանի խոսքով՝ «Կիպրոսում պետք է երկու առանձին պետություն ստեղծվի» |azatutyun.am|

azatutyun.am: «Կիպրոսում միասնական դաշնային պետության ստեղծումը բացառվում է», - այսօր Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ընդունելի՞ կլինի դա Հունաստանի համար, թե՞՝ ոչ, սակայն, Կիպրոսի խնդրի միակ լուծումը երկու առանձին պետությունների ստեղծումն է», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, թե չի պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

«Հունաստանի վարչապետը պետք է իր չափը ճանաչի», - «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել