Կորոնավիրուսի տվյալները Վրաստանում. փետրվարի 10 |aliq.ge|
14:56 - 10 փետրվարի, 2021

Կորոնավիրուսի տվյալները Վրաստանում. փետրվարի 10 |aliq.ge|

aliq.ge: Փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 263 601 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 18 244 թեստավորում, որից 11 615 -ը հակամարմինների թեստով, 6 629-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 469 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 255 385 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 5 մարդ, ընդհանուր՝ 3 311:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.98%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.64%, վերջին 7 օրվանը՝ 3.41%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 226
  • Աջարիա — 29
  • Իմերեթի — 78
  • Քվեմո Քարթլի — 23
  • Շիդա Քարթլի — 43
  • Գուրիա — 26
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 57
  • Կախեթի — 38
  • Մցխեթա Մթիանեթի — 6
  • Սամցխե-Ջավախեթի — 13
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 5:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել