Թեհրանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մոսկվայի ջանքերը, բայց «սպառնալիքները դեռ պահպանվում են» |azatutyun.am|
11:30 - 10 փետրվարի, 2021

Թեհրանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մոսկվայի ջանքերը, բայց «սպառնալիքները դեռ պահպանվում են» |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի ջանքերը, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ պահպանվում են: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում:

«Այս հակամարտության շարունակությունը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել հնարավորինս շուտ դադարեցնելու այս պատերազմը: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում քնած սպառնալիքներ կան: Ես նկատի ունեմ, որ անհրաժեշտ է կանխել այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը», - ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել