Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են նոր համատեղ հսկիչ-անցագրային կետի կառուցումը |tert.am|
10:21 - 10 փետրվարի, 2021

Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են նոր համատեղ հսկիչ-անցագրային կետի կառուցումը |tert.am|

tert.am: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հանդիպել է այդ երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևին: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Մաչավարանին նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Նրա խոսքով` երկու երկրներն ունեն օրինակելի բարեկամական հարաբերություններ, ընդհանուր տնտեսական և աշխարհաքաղաքական շահեր:

Հանդիպմանը նշվել է առևտրի, տնտեսական, տարանցիկ-տրանսպորտային ոլորտներում գործընկերության կարևորությունը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նոր համատեղ հսկիչ-անցագրային կետի կառուցման նախագծին: Ծրագրի շնորհիվ սահմանի հատման ընթացակարգերը զգալիորեն արագացվելու և պարզեցվելու են, ամրապնդվելու են 2 երկրների միջև տրանսպորտային և առևտրային կապերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել