ԵՄ-ն պետք է կայացնի դարի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցության կամ առճակատման մասին. Բորել
 |tert.am|
22:42 - 09 փետրվարի, 2021

ԵՄ-ն պետք է կայացնի դարի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցության կամ առճակատման մասին. Բորել |tert.am|

tert.am: ԵՄ-ն կանգնած է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների պատմական խաչմերուկում և պետք է դարի որոշումը կայացնի՝ ձգտել համագործակցության, թե առճակատման:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում կայացած հատուկ լսումների ժամանակ, որոնք նվիրված էին փետրվարի 4-6-ը Ռուսաստան կատարած նրա այցին:

«Մենք գտնվում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմական խաչմերուկում: Ընտրությունը, որը կանենք, կորոշի այս ուղղությամբ ուժերի միջազգային դինամիկան: Կշարժվի արդյոք ԵՄ-ն Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել համագործակցային կամ առավել բևեռացված մոդելի ուղղությամբ»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ այդ հարցը կքննարկվի ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ փետրվարի 22-ին կայանալիք հանդիպմանը և մարտին անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել