Զարեհ Սինանյանը Լին Թրեյսիի հետ քննարկել է հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱՀ վերականգնման գործում ամերիկահայության ջանքերը
21:55 - 09 փետրվարի, 2021

Զարեհ Սինանյանը Լին Թրեյսիի հետ քննարկել է հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱՀ վերականգնման գործում ամերիկահայության ջանքերը

Փետրվարի 5-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Կողմերը քննարկել են հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Արցախի վերականգնման գործում ամերիկահայության ջանքերը:

Անդրադարձ է կատարվել նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքներին, տնտեսական հնարավորություններին և ԱՄՆ կառավարության մասնակցությամբ զարգացման ծրագրերին:

Դեսպան Թրեյսին և գլխավոր հանձնակատար Սինանյանը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և ակտիվացնել Հայաստանի հետպատերազմյան կարիքներին ուղղված ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել