Պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել հայ–շվեդական համագործակցությունը. ՏԿԵ նախարարն ընդունել է Պատրիկ Սվենսոնին
19:51 - 09 փետրվարի, 2021

Պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել հայ–շվեդական համագործակցությունը. ՏԿԵ նախարարն ընդունել է Պատրիկ Սվենսոնին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրա պաշտոնավարման ընթացում։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

«Մենք պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել տարբեր ոլորտներում հայ–շվեդական համագործակցությունը։ Մեր գերատեսչության համակարգման ներքո գտնվող բազմապրոֆիլ ուղղությունները փոխգործակցության նոր եզրեր ու հնարավորություններ կարող են նախանշել հայ–շվեդական գործընկերային հարաբերությունների օրակարգում», – նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով հայ–շվեդական փոխգործակցության հաջողված փորձը հատկապես դրսևորվել է քաղաքացիական ավիացիայի, միգրացիոն ծառայության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության  բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակման աշխատանքներում։

Պապիկյանը բարձր է գնահատել նաև ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն նախադեպային կլինի նաև երկու երկների այլ վարչատարածքային միավորների համար։

Դեսպան Սվենսոնը վերահաստատել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի նախարարության հետ առկա գործընկերային հարաբերությունների խորացմանը։Կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականությունը՝ դեսպանը հաղորդել է, որ  շվեդական կողմը հետաքրքրված է նաև տեղական ժողովրդավարության ամրապնդման և վարչատարածքային բարեփոխումների շրջանակում փորձի փոխանակմամբ։

Նախարար Պապիկյանը հայտնել է, որ համայնքների միավորման գործընթացին մեծապես մասնակցություն են ունեցել եվրոպական մի շարք գործընկեր կառույցներ։ Այդ համատեքստում նախարարը ողջունելի է և հեռանկարային է համարել ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու շվեդական կողմի հետաքրքրվածությունը և մանրամասներ հաղորդել համայնքերի միավորման՝ աշնանը սպասվող ծրագրերի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել