Թբիլիսիում երիտասարդներն անհնազանդության երթ են կազմակերպել պարետային ժամին

 |armenpress.am|
16:37 - 09 փետրվարի, 2021

Թբիլիսիում երիտասարդներն անհնազանդության երթ են կազմակերպել պարետային ժամին |armenpress.am|

armenpress.am: Մի քանի տասնյակ երիտասարդներ թմբուկների հնչյունների ներքո եւ փուչիկներով անհնազանդության երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ տեղաշարժի սահմանափակումների գործողության ժամանակ:

«Մենք դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ ուր ենք գնալու, քանի որ բոլոր վայրերը, որոնք մենք նշել ենք, փակել Է ոստիկանությունը: Ուստի, թե ուր ենք գնալու, գաղտնիք Է»,-ասել Է «Ամոթ Է» շարժման առաջնորդներից մեկը՝ Գիգա Մակարաշվիլին: Երիտասարդների երթը շատ գունագեղ Է, երթի մասնակիցների մի մասը գունավոր դիմակներ Է կրում, մի մասի ձեռքին գունավոր փուչիկներ են: Նրանց գլխավոր պահանջը սահմանափակումների չեղարկումն Է, այդ թվում տեղաշարժման սահմանափակումը ժամը 21:00-ից մինչեւ 05:00-ն:

Տեղում մոբիլիզացված Է ոստիկանությունը, որը փորձում Էր երթի մասնակիցներին թույլ չտալ անցանելի մաս, սակայն նրանք ճեղքել են ջոկատաշղթան եւ Ռուսթավելու պողոտայում դուրս եկել անցանելի մաս: Ոստիկանությունը հետեւում Է ակցիայի մասնակիցներին: Բացի երիտասարդական կազմակերպություններից, երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նախնական տեղեկատվության համաձայն, ակցիայի մասնակիցները պտույտ կկատարեն Թբիլիսիի փողոցներով, իսկ հետո գիշերը կանցկացնեն դրսում, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել