Լիլիթ Թադևոսյանի ընտրվելու պարագայում դատական համակարգը շահելու է. Մակունց
 |1lurer.am|
16:10 - 09 փետրվարի, 2021

Լիլիթ Թադևոսյանի ընտրվելու պարագայում դատական համակարգը շահելու է. Մակունց |1lurer.am|

1lurer.am: Հանրության ներդաշնակությունը, համերաշխությունը, երջանկությունը մեծապես կախված են արդարության զգացողությունից, իրավունքների իրացումից և դրանց պաշտպանության աստիճանից: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ:  

Նա նշեց, որ այդ արժեքների առանցքային պատասխանատուն դատաիրավական համակարգն է: «Պատահական չէ, որ դատական համակարգի առանցքային ներկայացուցիչներին ընտրում է Ազգային ժողովը: ԱԺ պատգամավորները դատական համակարգի ներկայացուցիչներին ընտրելիս առաջնորդվում են ոչ միայն նրանց հմտություններով, այլև այն բոլոր արժեքային առաջնահերթություններով, որոնք թեկնածուն ունի պաշտպանելու քաղաքացու իրավունքները»,- ասաց Մակունցը:

Նա գոհունակություն հայտնեց, որ Լիլիթ Թադևոսյանը չի արձագանքել քաղաքական հարցադրումներին՝ անառիկ պահելով դատական համակարգը: «Կարծում եմ՝ դատական համակարգը մեծապես շահելու է, եթե դուք ընտրվեք Վճռաբեկ դատարանի նախագահ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել