2021 թ.-ին հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի տեղական արտադրությունը կբավարարի մեր ռազմական պահանջարկը. նախարար
 |armtimes.com|
13:33 - 09 փետրվարի, 2021

2021 թ.-ին հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի տեղական արտադրությունը կբավարարի մեր ռազմական պահանջարկը. նախարար |armtimes.com|

armtimes.com: 5 տարվա ընթացքում Հայաստանի ռազմարդյունաբերության բյուջեն աճել է շուրջ 3 անգամ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա՝ 2017թ.-ին ոլորտի պետական ֆինանսավորումը կազմել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4, 2019-ին՝ 3.8, 2020-ին՝ 3.3 մլրդ դրամ, որին պատերազմի ընթացքում ավելացվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ, իսկ 2021թ-ի բյուջեով հատկացվել է արդեն 4.6 մլրդ դրամ:

«Հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի արտադրության այն հնարավորությունները, որ ստեղծվել են, 2021 թվականին, արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել եւ այդ արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դա վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տրամաչափի արկերին` թե՛ ականանետերի, թե՛ ձեռքի նռնականետերի արտադրության առումով։

Խոսելով անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին նա ասաց, որ ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական ԱԹՍ-ների արտադրության ոլորտում հաջողություններ կան: Նրա կարծիքով՝ դրանք իրենց պարամետրերով արտասահմանյան արտադրանքին չեն զիջում ու արդեն կարող են արտադրվել Հայաստանում. «Դրանք լայնորեն կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի կողմից»:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել