Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը

 |armenpress.am|
11:20 - 09 փետրվարի, 2021

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը: Թադևոսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքներով ԱԺ-ին է առաջարկվում Վճռաբեկ դատարանի նախագահի այն թեկնածուն, որը ստացել է ԲԴԽ անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայները»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորաես կատարող Ստեփան Միքայելյանը՝ նշելով, որ առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ.,  Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վռճաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել