«Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը». Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա
 |tert.am|
09:55 - 09 փետրվարի, 2021

«Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը». Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա |tert.am|

tert.am: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին առաջիկայում կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան, գրում է Грузия Онлайн պորտալը:

Ջանջգավայի խոսքերով` արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի և Վրաստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Անկարայում:

«Մեր հարաբերությունները զարգանում են, և այժմ մենք հասնում ենք բոլորովին նոր մակարդակի: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը»-ասել է Ջանջգավան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել