ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել. փոխվարչապետի օգնական |tert.am|
17:22 - 08 փետրվարի, 2021

ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել. փոխվարչապետի օգնական |tert.am|

tert.am: Հունվարի 30-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել: Այս մասին ասաց Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:

Նա հայտնեց, որ ենթախմբերի ղեկավարներից մեկը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն է, մյուսը ՊԵԿ նախագահի տեղակալն է: «Երկու ենթախումբ է, մեկը զբաղվում է երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, իսկ մյուսը` փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով է զբաղվում»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել