Ժոզեֆ Բորելի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ եվրոպացի դիվանագետները կապ են հաստատել Նավալնիի փաստաբանների հետ
 |tert.am|
12:33 - 07 փետրվարի, 2021

Ժոզեֆ Բորելի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ եվրոպացի դիվանագետները կապ են հաստատել Նավալնիի փաստաբանների հետ |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզե Բորելի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ պատվիրակությամբ կազմում եղած եվրոպացի դիվանագետները կապ են հաստատել ռուս ընդդիմադիր գործիչ, այժմ ազատազրկված Ալեքսեյ Նավալնիի փաստաբանների հետ, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Եվրամության արտաքին քաղաքական ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկելու են Նավալնիին ազատազրկելու հետևանքներն ու դրա առնչությամբ ԵՄ հետագա գործողությունները: Այցի ժամանակ շփումներ են եղել Նավալնիի փաստաբանների հետ»,- նշված է հաղորդագրությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել