Բորելը ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերություներն անվանել է «հեռու՝ բավարար լինելուց»
 |tert.am|
10:23 - 07 փետրվարի, 2021

Բորելը ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերություներն անվանել է «հեռու՝ բավարար լինելուց» |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները հեռու են բավարար լինելուց: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մոսկվա կատարած այցի ավարտին:

Անդրադառնալով Մոսկվայի և ԵՄ հարաբերություններին՝ Բորելն ընդգծել է, որ «կապի դիվանագիտական ուղիները պետք է բաց մնան ոչ միայն ճգնաժամերի կամ միջադեպերի ապաէսկալացիայի համար, այլև կարծիքների անմիջական փոխանակման, անկեղծ և հստակ ուղերձների փոխանցման համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել