Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար   |tert.am|
19:01 - 06 փետրվարի, 2021

Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար |tert.am|

tert.am: Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ռուս-վրացական սահմանի ուղղությամբ («Կազբեկ-Վերին Լարս» անցակետով) վերականգնվել է: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, հղում անելով Վրաստանի տարածքային զարգացման նախարարության՝ ճանապարհների վերահսկման վարչությանը:

Ձյան ինտենսիվ տեղումների պատճառով երեկ առավոտվանից «Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս» միջազգային նշանակության ճանապարհի Գուդուարի-Կոբի հատվածում փակվել է ծանր բեռնատարների, կցորդով և կիսակցորդով մեքենաների համար: Այսօր այդ սահմանափակումները վերացվել են:

Ներկա պահին ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջով:

Կիսակցորդով, կցորդով մեքենաների և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունը թունելներում իրականացվում է միակողմանի կարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել