Ռուս-թուրքական միասնական կենտրոնը մշտադիտարկում է իրականացնում Արցախում |1lurer.am|
13:19 - 06 փետրվարի, 2021

Ռուս-թուրքական միասնական կենտրոնը մշտադիտարկում է իրականացնում Արցախում |1lurer.am|

1lurer.am: Ռուս-թուրքական միասնական կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի  դադարեցման պահպանման մշտադիտարկման առաջադրանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մշտադիտարկման միասնական կենտրոնում, որտեղ ռուս և թուրք զինծառայողներն իրականացնում են Արցախում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկողության համատեղ առաջադրանք: Իրավիճակի մշտադիտարկումն իրականացվում է շուրջօրյա՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ Форпост և Орлан-10 համակարգերի միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- հայտարարել է միասնական կենտրոնի Ռուսաստանի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:

«Կենտրոնի ռուսական հատվածի հերթափոխը բաղկացած է օպերատիվ բաժանմունքի և կապի սպաներից, թարգմանիչներից և անօդաչու թռչող սարքերի օպերատորներից»,- ավելացրել է նա:

Միասնական կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ են ստանում կառավարման կենտրոնում, որտեղ վերլուծում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրում շփման գիծը հատելու բոլոր փաստերը:

Միասնական կենտրոնի հերթափոխի հերթապահները հավաքում, ամփոփում և ստուգում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում՝ արցախյան հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ ցանկացած բողոք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել