Սերգեյ Լավրովը և ԵՄ ներկայացուցիչ Բորելը քննարկել են ԼՂ հարցը |1lurer.am|
17:10 - 05 փետրվարի, 2021

Սերգեյ Լավրովը և ԵՄ ներկայացուցիչ Բորելը քննարկել են ԼՂ հարցը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հանդիպումը՝ փոխանցում է tass-ը:

Սա ԵՄ դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է 2017 թվականից ի վեր, երբ Ռուսաստան էր ժամանել Բորելի նախորդը՝ Ֆեդերիկա Մոգերինին: Բարձրաստիճան դիվանագետների քննարկման թեմաներն են՝ ԵՄ- Ռուսաստան հարաբերությունները, ներառյալ ընթացիկ զարգացումները Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների ամբողջական ծրագրի հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, անվտանգության խնդիրները Եվրոպայում և այլն:

Հատկանշական է, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ժամանել է Մոսկվա՝ ԵՄ պետությունների կողմից Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին: Դիվանագետների բանակցությունների օրակարգում են նաև Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու չարտոնված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունների կիրառումը, զանգվածային ձերբակալությունները, որոնց պատճառով Ռուսաստանը հայտնվել է Արևմուտքի քննադատության թիրախում:

Լավրովի հետ բանակցություններում Բորելը կոչ է արել ազատ արձակել Նավալնուն և չստեղծել «լռության պատ» ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև՝ չնայած դժվարություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել