ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է առաջիկայում առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|
16:48 - 05 փետրվարի, 2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է առաջիկայում առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Քննարկումները [այցի կազմակերպման վերաբերյալ] շարունակվում են: Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է նա:

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել