ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանում |armenpress.am|
15:44 - 05 փետրվարի, 2021

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանում |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում: Ալմաթիում կայացած նիստի ընթացքում նման որոշում են կայացրել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները:

«Վարչապետները նշել են, որ վերջին շրջանում հանդիպել են Մինսկում, Երևանում, Ալմաթիում: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանում, կոնկրետ քաղաքը կնշվի ավելի ուշ: Նիստը կանցկացվի ապրիլի 23-ին»,- առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել