Ավանդների երաշխավորված չափերի վերանայումը պետք է իրականացնի մասնագիտացված մարմինը. նախագծի լրամշակված տարբերակը կքննարկվի երկու ամսից |1lurer.am|
13:29 - 05 փետրվարի, 2021

Ավանդների երաշխավորված չափերի վերանայումը պետք է իրականացնի մասնագիտացված մարմինը. նախագծի լրամշակված տարբերակը կքննարկվի երկու ամսից |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ առաջարկվում է սահմանել, որ հինգ տարին մեկ ավանդների երաշխավորված չափերի վերանայումը կատարվի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝  Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ:

Գործող կարգավորման համաձայն՝ Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան: Դրանից հետո երաշխավորված ավանդների չափերը փոփոխվում են օրենքով:

Սակայն, ըստ նախագծի հեղինակի, այդ չափերը, նպատակահարմար է, որ իրականացնի այն մասնագիտացված մարմինը, որը տիրապետում է այդ հաշվարկների համար հիմք հանդիսացող տեղեկատվությանը: Արտակ Մանուկյանի խոսքով՝ նման որոշումները պետք է զերծ լինեն քաղաքական ազդեցությունից:

Հանձնաժողովը որոշեց երկու ամսով հետաձգել նախագծի քննարկումը՝ նոր առաջարկներ ներգրավելու և այն լրամշակելու նպատակով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել