Աբովյանի N1 դպրոցում աշակերտները շրջափակել են նորանշանակ տնօրենի աշխատասենյակը |armtimes.com|
11:13 - 05 փետրվարի, 2021

Աբովյանի N1 դպրոցում աշակերտները շրջափակել են նորանշանակ տնօրենի աշխատասենյակը |armtimes.com|

armtimes.com: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի անձնակազմն այսօր վաղ առավոտից դպրոցում դարձյալ բողոքի ցույց է անում:

Աշակերտները շրջափակել են նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի աշխատասենյակի մուտքը: Տնօրենն, ի դեպ, նշանակվելուց հետո այսօր առաջին անգամ է կարողացել մտնել դպրոց եւ արդեն աշխատասենյակում է։ Բողոքի ցույցի մասնակիցների պահանջն է, որ նոր տնօրենը հեռանա՝ դպրոց վերադառնա  նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը:

Ակցիայի մասնակից ուսուցիչներից  Հայկ Փայտյանը նշեց, որ պայքարը չի դադարի այնքան, քանի դեռ նոր տնօրենը դպրոցից չհեռանա:

«Չենք դադարի մինչև չգնա: Չգիտեմ այսքանից հետո նոր տնօրենը ինչպես է նայելու երեխաների աչքերին»,- ասաց Փայտյանը:

Դպրոց են հրավիրվել նաև ոստիկաններ, ովքեր փորձում են հանդարտեցնել իրավիճակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել