ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղազախստան

 |armenpress.am|
22:18 - 04 փետրվարի, 2021

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղազախստան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղազախստան՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և այլք։

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել