Այս 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ. փոխվարչապետ |armtimes.com|
12:20 - 04 փետրվարի, 2021

Այս 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ. փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, եւ ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների թիվը հազարավոր է»,- ասաց վարչապետը:

Նա արձանագրեց, որ նաեւ Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա, եւ սա եւս կարեւոր է տնտեսության համար, քանի որ նախորդ գրեթե մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ այդ հնարավորությունը չեն ունեցել:

Վարչապետն ասաց, որ փետրվարի 15-ից օրական 4 կանոնավոր չվերթ է լինելու:

Արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ, որից հայկական անձնագրով մեկնածների թիվը՝ 1423 է, իսկ հայկական անձնագրով Հայաստան է եկել 1263 քաղաքացի:

Նա նշեց, որ հավելվածը լիարժեք աշխատում է, սակայն պետք է կոնկրետ լաբորատորիաներում տեղի ունենա, որ օնլայն ռեժիմով տվյալները մուտքագրվեն:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ ծրագիրը երկու լաբորատորիայում սկսվեց, բայց եւս 6-ը միացել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել