Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինի․ առողջապահության նախարար |hetq.am|
12:10 - 04 փետրվարի, 2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինի․ առողջապահության նախարար |hetq.am|

hetq.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները միայն կամավոր բնույթ են ունենալու։ Այս մասին մինչ կառավարության հերթական նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Լրագրողի այն հարցին, թե որքան կարժենա պատվաստանյութի մեկ դեղաչափը՝ նախարարը պատասխանեց, որ դեռ չգիտի, քանի որ կնքված պայմանագիր չկա։ 

«Պետությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հնարավորության սահմաններում ազգաբնակչությանն ապահովի պատվաստումներով։ Sputnik V-ն Հայաստանում, վստահաբար, կիրառվելու է, բայց առաջինը կկիրառվի, թե երկրորդը, չեմ կարող ասել»,- նշեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել