Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից
10:56 - 04 փետրվարի, 2021

Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Սուսաննա Սաֆարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել