Հուլուսի Աքար. Թուրքիան և Գերմանիան համատեղ կզարգացնեն անօդաչու թռչող սարքերը |hetq.am|
22:40 - 03 փետրվարի, 2021

Հուլուսի Աքար. Թուրքիան և Գերմանիան համատեղ կզարգացնեն անօդաչու թռչող սարքերը |hetq.am|

hetq.am: Անկարան և Բեռլինն առաջիկայում կոնկրետ քայլեր կձեռնարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բեռլինում իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Աքարը հիշեցրել է, որ Թուրքիան, պաշտպանական նշանակության տարբեր զինատեսակների, սարքավորումների և տեխնիկայի մատակարարման հարցերում սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ։ Ըստ թուրք նախարարի՝ առաջիկայում այդ ուղղությամբ սպասվում են դրական տեղաշարժեր։ 

Աքարը նաև հայտարարել է, որ Թուրքիան և Գերմանիան նախատեսում են ընդլայնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության գործընթացում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել