Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման հարցը |hetq.am|
21:55 - 03 փետրվարի, 2021

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման հարցը |hetq.am|

hetq.am: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին չորեքշաբթի՝ փետրվարի 3-ին, հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։ Այդ մասին հայտնում է minval.az-ը։ 

Հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական հարաբերությունները։ Կողմերը նաև ընդգծել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցության դրական դինամիկան։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման և ռազմական կրթության ոլորտում կապերի խորացման կարևորության հարցերը։

Լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել