Հայաստանից ևս 38 տեղահանված է վերադարձել Արցախ
 |1lurer.am|
22:10 - 03 փետրվարի, 2021

Հայաստանից ևս 38 տեղահանված է վերադարձել Արցախ |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական ​​բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:

Դիտարկման 27 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: 

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 38 տեղահանված: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել 52.096 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են իրենց աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 68 հա տարածք, 7 կմ ճանապարհ, 29 բնակելի շենք, 18 պայթուցիկ օբյեկտ է հայտնաբերվել և ոչնչացվել:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 961,3 հա տարածք, 254,8 կմ ճանապարհ, 1002 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 968 պայթուցիկ առարկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել