Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված հետագա քայլերը

 |armenpress.am|
20:35 - 03 փետրվարի, 2021

Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված հետագա քայլերը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստում կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հետագա քայլերը: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Եվրոպական միությունը կվերադառնա այդ հարցին արտաքին գործերի հարցերով խորհրդի նիստին և կքննարկի դրա հետևանքները և հետագա հնարավոր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:  

Միաժամանակ, ԵՄ հայտարարության մեջ բացակայում է Նավալնիի շուրջ իրավիճակով պայմանավորված նոր պատժամիջոցների կիրառման մասին հիշատակումը, ինչի մասին նշել էին Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիսը:  

Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել