Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը
 |ermenihaber.am|
18:45 - 03 փետրվարի, 2021

Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ:

Նշենք, որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է:

Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ։

Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերություննների մոդել կհաստատեն:

Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել