Փետրվարի 1-ին ՌԴ մեկնած ուղեւորների մի մասին հետ են ուղարկել․ նրանք COVID-19-ի թեստի հետ կապված խնդիրներ են ունեցել
 |armtimes.com|
18:22 - 03 փետրվարի, 2021

Փետրվարի 1-ին ՌԴ մեկնած ուղեւորների մի մասին հետ են ուղարկել․ նրանք COVID-19-ի թեստի հետ կապված խնդիրներ են ունեցել |armtimes.com|

armtimes.com: Փետրվարի 1-ին Ռուսաստանի հետ օդային սահմանը վերաբացվելուց հետո Հայաստանից մեկնած քաղաքացիների մի մասն այսօր հետ է ուղարկվել։ Նրանց թույլ չեն տվել դուրս գալ օդանավակայանից՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսային հիվանդության թեստի պատասխանը հավելվածում արտացոլված չէ։

Երեք օր օդանավակայանում անցկացնելուց հետո շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ, այդ թվում երեխա, վերադարձել են Հայաստան։

Նրանց մի մասն ասում էր, որ թեստը հանձնել են Նորմեդ բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։ Այստեղի աշխատակից Թամարա Շահանզարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն էլ Մոսկվայից զանգահարել են այդ խնդրին բախված քաղաքացիներ։ Վստահեցրեց, որ լաբորատորիան թեստավորման գործընթացն ու պատասխանի տրամադրումն արել է սահմանված կարգի համաձայն։ Պարզապես, ինչպես ինքն արդեն հասցրել է պարզել, եղել են մարդիկ, որոնք «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածից օգտվելու համար օգտագործել են հարազատ-բարեկամների հեռախոսները, եւ Երեւանի Զվարթնոց օդանավակայանում գրանցումն անցնելուց հետո հեռախոսը վերադարձրել են տերերին եւ հետո մեկնել, այնինչ հեռախոսի մեջ ներբեռնած հավելվածի կարիքը կա նաեւ Ռուսաստանում։ Այստեղ եւս պահանջում են QR կոդը՝ համոզվելու համար, որ ժամանող ուղեւորի թեստի պատասխանը բացասական է։

Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել