Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 3-ի տվյալները |aliq.ge|
15:32 - 03 փետրվարի, 2021

Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 3-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259 897 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 15 792 թեստավորում, որից 9 579-ը հակամարմինների թեստով,  6 213 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 788 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 077 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221:

Կարանտինային գոտում է գտնվում 487 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2 384 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 292 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել